Մամուլ 4 տարի առաջ - 11:05 08-02-2022

Երկրապահը երբեք միատարր չի եղել․ մեկը տերերին է սիրում, մեկը՝ տերտերի կնոջը․ Հրապարակ

«Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունն անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 4-ին, մեծ շուքով ազդարարեց իր վերակազմավորման մասին։ Երեւանյան ռեստորաններից մեկում կազմակերպված հավաքին 1000-ից ավելի կռվող տղերք էին մասնակցել՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, ինչպես նաեւ՝ իշխանության ներկայացուցիչներ։ Այս ՀԿ-ն ժամանակին հիմնադրել են ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, եւ Սասուն Միքայելյանը։ Սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվել էին. Սասուն Միքայելյանը վերադարձել էր ԵԿՄ՝ որպես նախագահ, ՀԱԿ-ը եւ Լեդի Հակոբը սկսել էին քննադատել Փաշինյանի իշխանությանը։ Սակայն այժմ կարծես թե հին զինակիցների ճանապարհները կրկին խաչվում են։ Այս մասին փետրվարի 8-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը․

«Դեկտեմբերյան հավաքի մասին հաղորդագրության մեջ ասվում էր,որ ազատամարտիկների նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց»։ Դրա համար «կազմակերպության շուրջ 3,5 հազար անդամներ լծված են կազմակերպության վերակազմավորման աշխատանքներին»։ Հրապարակն այդ օրերին գրել էր, որ իրականում Նիկոլ Փաշինյանը որոշել է այլընտրանքային ԵԿՄ ձեւավորել, կռված տղերքին հավաքել իր շուրջը։ Այս նոր միավորի ճարտարապետ էին նշանակվել ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ու իր խնամի Խաչատուր Սուքիասյանը,ակտիվ դերերում էին Արման Բա-բաջանյանն ու Վիլեն Գաբրիելյանը,հավաքին ներկա էր նաեւ Գագիկ Մելքոնյանը, ուրիշներ: Ջհանգիրյանն ու Սուքիասյանը Լեդի Հակոբին համոզել էին, որ Հայաստանում խնդիրը դրված է այսպես. «եթե Նիկոլի հետ չես, ուրեմն Քոչարյանի հետ ես», իսկ Հակոբ Հակոբյանը, որը ժամանակին հետապնդվել է եւ ֆինանսական ու բիզնեսի դժվարություններ ունեցել, անհաղթահարելի նեգատիվ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում և «hraparak.am» կայքում։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում