Արտաքին 4 տարի առաջ - 14:19 13-04-2022

Պենտագոնը ծրագրում է Կիև ուղարկել ուղղաթիռներ և ամենագնացներ

Պենտագոնը ռազմական օգնության նոր փաթեթով դիտարկում է Ուկրաինային Մի-17 ուղղաթիռներ և Humvee ամենագնացներ տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։

Թերթի զրուցակիցների կարծիքով՝ Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը կարող է գնահատվել 750 մլն դոլար, սակայն դեռ հստակ որոշված ​​չէ, թե սպառազինության կոնկրետ ինչ տեսակներ է այն պարունակում։

The Washington Post-ի տվյալներով, նախապես փաթեթը ներառում էր հաուբիցներ, առափնյա պաշտպանության անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության կոստյումներ:

Բայց դեռ պարզ չէ՝ արդյոք այդ ամբողջ ռազմական հանդերձանքը կմնա՞ վերջնական փաթեթում, հաղորդում է թերթը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը