Արտաքին 4 տարի առաջ - 14:53 09-04-2022

Պատերազմի մասին Պուտինի խոսքերը մեջբերելու համար դատարանը պետերբուրգցուն տուգանել է

Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի շրջանային դատարանը տեղի բնակիչ Արթուր Դմիտրիևին տուգանել է 30 հազար ռուբլով՝ նրան մեղավոր ճանաչելով ռուսական բանակը վարկաբեկելու հոդվածով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.3 հոդվածի 1-ին մաս): Այս մասին գրել է «ՕՎԴ-ինֆո»o-ն։

Դմիտրիևին ձերբակալել են ապրիլի 7-ին՝ պաստառով. «Պատերազմն այնքան վիշտ է բերել, որ անհնար է դա մոռանալ: Ներում չկա նրանց, ովքեր կրկին ագրեսիվ ծրագրեր են մտածում»։ Սա Վլադիմիր Պուտինի ոչ ճշգրիտ մեջբերումն է, որն արվել է 2021 թվականի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին։

Ինչպես հետևում է Կրեմլի կայքի սղագրությունից, Պուտինն այդ ժամանակ ասել է. «Պատերազմը բերել է այնքան անտանելի փորձություններ, վիշտ ու արցունքներ, որ անհնար է մոռանալ: Եվ չկա ներում կամ արդարացում նրանց, ովքեր կրկին ագրեսիվ ծրագրեր են մտածում»:

Դատարանը քննել է պետերբուրգցու նկատմամբ վարչական արձանագրությունը ապրիլի 8-ի երեկոյան։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ

Ձեզ գուցե հետաքրքրի