Արտաքին 4 տարի առաջ - 12:55 06-04-2022

ՌՖՖ-ն հետ է կանչել Աշխարհի առաջնություն-2022-ին ՌԴ հավաքականի մասնակցության կասեցման վերաբերյալ բողոքը

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՌՖՖ) հետ է կանչել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ռուսաստանի հավաքականի մասնակցության կասեցման վերաբերյալ իր բողոքը։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն նման որոշում էր կայացրել ռուսական բանակի Ուկրաինա ներխուժման պատճառով։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) բողոքարկել է արգելքի դեմ, սակայն երեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ ՌՖՄ-ն հետ է կանչել բողոքը, որի մասին հաղորդել է Մարզական արբիտրաժային դատարանը (CAS):
Մարտի 24-ին պետք է կայանար ԱԱ-2022-ի Ռուսաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը, սակայն լեհ ֆուտբոլիստները ուկրաինական պատերազմի պատճառով հրաժարվել են խաղալ ռուսաստանցիների հետ։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը փորձում է հասնել այլ միջազգային մրցաշարերում իր մարզիկների մասնակցության արգելքի վերացմանը, այդ թվում՝ փորձում է բողոքարկել ՈՒԵՖԱ-ի որոշումը, որը թույլ չի տալիս ռուսական թիմերին մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերին (մասնավորապես՝ Մոսկվայի «Սպարտակ»-ը հեռացվել է Եվրոպայի Լիգայից)։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում