Ներքին 4 տարի առաջ - 11:41 31-05-2022

Անկախության ամբողջ ընթացքում ՀՀ-ում երբեք օլիմպիական սպորտաձեւերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն չի անցկացվել. Ն. Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։

Քննարկման սկզբում Փաշինյանը շնորհավորել է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության` Հայաստանում հաջող անցկացման կապակցությամբ։

«Անկախության ամբողջ ընթացքում հանրապետությունում երբեք օլիմպիական սպորտաձեւերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն չի անցկացվել։ Տարօրինակ է հնչում, բայց երբ իմացա այդ մասին, շատ զարմացա. փաստորեն, անկախության ամբողջ ընթացքում Հայաստանում երբեք օլիմպիական սպորտաձեւերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն չի անցկացվել։ Դա այնքան էլ լավ չէ: Հուսանք` ապագայում ավելի շատ նման մրցաշարեր կտեսնենք: Վերջին մասշտաբային միջոցառումը Հայաստանում այս առաջնությունից առաջ շախմատի օլիմպիադան էր, որն անցկացվել է, եթե հիշողությունս չի դավաճանում, 1995-ին կամ 1996-ին»։

Փաշինյանը նաև հավելեց, որ հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ նշելով, որ վստահ է, որ այն նույնպես կանցկացվի բարձր մակարդակով։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հետևում էր Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության ընթացքին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում