Արտաքին 4 տարի առաջ - 14:34 05-04-2022

ԱՄՆ-ը ցանկանում է Կիևին տրամադրել հակատանկային Switchblade կամիկաձե-դրոններ. Bloomberg

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է Ուկրաինային մատակարարել ամերիկյան արտադրության տասը առաջադեմ կառավարվող Switchblade հրթիռներ՝ հրետանային դիրքերը ոչնչացնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալության աղբյուրը հաղորդել է, որ հրթիռները կտրամադրվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախագծի շրջանակներում (Ukraine Security Assistance Initiative, USAI), որի ֆոնդը կազմում է մոտ 300 մլն դոլար։

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին բացատրել է, որ USAI-ի շրջանակներում օգնության հատկացումը չի նշանակում տեխնիկայի մատակարարում ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշարներից։ Այն ենթադրում է նախարարության կողմից համապատասխան պայմանագրերի կնքում արտադրողների հետ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է