Արտաքին 4 տարի առաջ - 10:57 17-03-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային կամիկաձե ԱԹՍ-ներ կմատակարարի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։

Բայդենն ասել է, որ օգնության փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառելու է անօդաչու թռչող սարքեր, սակայն չի նշել, թե ինչպիսի:

CNN-ի, NBC-ի և Politico-ի աղբյուրներն ասում են, որ ԱՄՆ-ը կարող է Switchblade-ի՝ պատնեշող զինամթերք (որոնք հայտնի են նաև որպես կամիկաձե անօդաչու թռչող սարքեր) ուղարկել:

Ռազմական փորձագետները նշում են, որ նման անօդաչու սարքերի երկու տարբերակ կա՝ Switchblade 300 և Switchblade 600, իսկ վերջինս հագեցած է հակատանկային արկերով։

Դեռ պարզ չէ, թե որ մոդելով կհամալրվի ուկրաինական բանակը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին