Արտաքին 1 տարի առաջ - 14:23 04-02-2025

Ռուսական ԱԹՍ-ն ուկրաինական կամիկաձե նավակ է խոցել

Ուկրաինա-ռուսական պատերազմում առաջին անգամ ռուսական անօդաչու թռչող սարքը ոչնչացրել է ուկրայինական կամիկաձե նավակ:

Ուկրաինան չունի սեփական նավատորմ։ Ռուսներն այն ոչնչացրել են պատերազմի հենց սկզբում: Դա է պատճառը, որ ուկրաինացիներն ապավինում են ռազմածովային անօդաչու սարքերին՝ Ռուսաստանին ծովում «նեղելու» համար, և դա նրանց հաջողվել է: Կամիկաձե նավակներն, իրենց մատչելիությունով և պարզությամբ հանդերձ, բավականին մեծ վնաս են հասցրել ռուսական սևծովյան նավատորմին:

2024 թվականի դեկտեմբերի 31-ին, օրինակ՝ ուկրաինական Magura V5 կամիկաձե նավից արձակված հրթիռները խոցել էին ռուսական Մի-8 ուղղաթիռը։ Ուկրաինան հենց այս նավակներն է օգտագործում Սև ծովում ռուսական թիրախները խոցելու և ռուսների մեջ խուճապ առաջացնելու համար։

Այս աճող սպառնալիքին դիմակայելու համար Ռուսաստանը սկսել է օգտագործել «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերը: Դրոնի միջոցով մեկ այլ դրոնի ոչնչացման հաջող փորձը ցույց է տալիս, որ ծովում պատերազմի ընթացքը կարող է էականորեն փոխվել:

Կռոնշտադտում արտադրվող «Օրիոնի» թռիչքի տևողությունը 30 ժամ է, այն կարող է տեղափոխել մինչև 250 կգ օգտակար բեռ, այս դեպքում դա TKB-1030 հրթիռներն են, որոնով էլ, հավանաբար, խոցվել է ուկրաինական կամիկաձե նավը:

Հատկանշական է, որ սարքը օդ է բարձրացել ռազմանավից, որը ևս նորություն էր այս պատերազմում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»