Արտաքին 4 տարի առաջ - 12:12 05-04-2022

Հունգարիայում գնացքը բախվել է ավտոմեքենային, կան զոհեր

Հունգարիայի հարավում գնացքի և պիկապի բախման հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Վթարը տեղի է ունեցել հունգարա-սերբական սահմանից ոչ հեռու գտնվող Մինդսենտ անցակետում՝ Գրինվիչի ժամանակով ժամը 05:00-ին:



Հաղորդվում է, որ Քիշկունֆելեգիխազից Հոդմեզովասարհեյ մեկնող գնացքը բախվել է պիկապին, որի հետևանքով 22 ուղևոր տեղափոխող վագոնը դուրս է եկել ռելսերից: Ուղևորներից երկուսը ծանր, իսկ ևս ութը՝ թեթև վնասվածքներ են ստացել: Պիկապը շարժվել է՝ անտեսելով լուսացույցի կարմիր ազդանշանը։
Ըստ տեղական լրատվական կայքի, վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը