Ներքին 4 տարի առաջ - 15:50 04-04-2022

Մահացել է Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

74 տարեկանում մահացել է Բնապահպանության և շրջակա միջավայրի նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել է նրա դուստր Լիլիթ Օհանյանը:

Կարինե Դանիելյանը ծնվել է 1947 թ․ Երևանում: 1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: 1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1994-1996 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դոկտորանտուրայում: 1975 թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան (կենսաքիմիա), 1999 թ. դարձել է աշխարհագրական գիտությունների դոկտոր (գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն):

241 գիտական հրապարակումների (39 մենագրություն ներառյալ) հեղինակ է։ 1976-1980 թթ․ եղել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող:1980-1985 թթ․ եղել է ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար և ԵՊՀ դասախոս։

1985-1990 թթ․ եղել է ՀԽՀ Կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետը:

1990-1991 թթ․ եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և առողջապահության գծով:

1991-1994 թթ․ զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը:

1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր):

1995 թվականից ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ է:

2012 թվականից եղել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչը:

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում