Ներքին 4 տարի առաջ - 18:33 31-03-2022

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ալիևի և Փաշինյանի հետ Պուտինի զրույցի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,-ասվում է Կրեմլի հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը