Մամուլ 4 տարի առաջ - 08:22 29-03-2022

Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաև Գարիկ Սարգսյանի համար․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Կիրակի օրը Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաեւ Գարիկ Սարգսյանի համար։ Իշխանության մեր աղբյուրը պատմեց, որ Գարիկ Սարգսյանը, որ կուսակիցների հետ Վեդիի կենտրոնական գրասենյակում հետեւել է արդյունքներին, անթաքույց զարմացել է արդյունքներից, քանի որ հույս չի ունեցել, որ նման արդյունք կգրանցեն։ Շտաբում են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հովիկ Աղազարյանն ու նրա փոխթաղապետ որդին, Դավիթաշենից ընտրված պատգամավոր Միքայել Թումասյանը։ Կեսից միացել են նաեւ ԱԻ փոխնախարար Արմեն Փամփուխչյանը եւ այլք։

Ժամը 10-ին մոտ արդեն ակնհայտ է եղել հաղթանակը, ՔՊ շտաբում շամպայն են տրաքացրել, իսկ կոկորդիլոսագետ համայնքապետը խոստացել է առաջիկայում մեծ խնջույք կազմակերպել։ Ավելի ուշ նա իր էջում գրեց․ «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը... Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքին։ Այժմ, առավել քան երբեւէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջեւ դրված նպատակներին։ Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն եւ ամենայն բարիք»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի