Ներքին 4 տարի առաջ - 20:56 23-03-2022

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայից Լեհաստան անցած ՀՀ քաղաքացիներին

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, անմիջապես ակտիվ կապ է պահպանել ինչպես Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Լեհաստանի իրավասու մարմիների հետ՝ Ուկրաինայից Լեհաստան ՀՀ քաղաքացիների անցման դեպքում աջակցություն տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը:

Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին հնարավորինս արագ և օպերատիվ օժանդակելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մարտի 1-ից գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ Առլամով (Arlamow) բնակավայր։

Լեհաստան տեղափոխված հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տրամադրվել են հյուպատոսական խորհրդատվություն և աջակցություն՝ տեխնիկական հարցերով։

Համագործակցելով հայ համայնքի, ինչպես նաև «Լեհ-հայկական հիմնադրամի» հետ՝ կազմակերպվել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիների դիմավորումը, ինչպես նաև ցուցաբերվել առաջնային նշանակության աջակցություն։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան