Արտաքին 4 տարի առաջ - 12:08 21-11-2021

ՀԱՄԱՍ-ը խոստովանել է, որ Իրանը ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում իրեն

Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, որը վերահսկում է Գազայի հատվածը, խոստովանել է, որ ֆինանսական և ռազմատեխնիկական օգնություն է ստացել Իրանից։ Նման հայտարարություն նա արել է շաբաթ օրը արբանյակային Al-Aqsa հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են և հանդիսանում են դիմադրության նախագծի շատ կարևոր հենասյուն», - ասել է նա: «Գաղտնիք չէ, որ Իրանը քաղաքական, նյութական, ռազմական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Պաղեստինի դիմադրությանը»:

Հանիան անդրադարձել է նաեւ Սաուդյան Արաբիայի հետ ՀԱՄԱՍ-ի հարաբերություններին։ Իսլամական դիմադրության շարժումը «հետաքրքրված էր և դեռևս հետաքրքրված է թագավորության եղբայրների հետ հարաբերություններով, բայց, ցավոք, վերջին մի քանի տարիներին Սաուդյան Արաբիայի քաղաքականության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ», - նշել է նա՝ կոչ անելով Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ արքայազն Մոհամմադ բեն Սալմանին՝ աջակցելու են կալանավորված պաղեստինցիների ազատ արձակմանը:

Հանիան ասել է, որ ՀԱՄԱՍ-ը «միջազգային հանրության մեջ շատ ընկերներ ունի և լայն հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ»: «ՀԱՄԱՍ-ի մեկուսացման կամ շրջափակման քաղաքականությունը, ինչպես նաև այն որպես ահաբեկչական կազմակերպություն որակելը ձախողված է»,- ասել է նա։


Նոյեմբերի 19-ին Մեծ Բրիտանիան հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ավելացնելու մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի