Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:55 23-03-2022

Եկել եմ կառավարությանը և պարոն Պապոյանին պաշտպանեմ Սերգեյ Բագրատյանից. Թադևոս Ավետիսյան

«Պարոն Բագրատյանին ուղղելով խոսքս. կարծում եմ՝ մեր հանրության համար էլ պետք է պարզ լինի ըստ էության, թե ինչու են ներառվում այդ երեք հարկատեսակները։ Մի բանով է պայմանավորված՝ ակցիզը և ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկեր են, ձեր ասած հարկերը՝ գույքահարկը, շահութահարկը և հողի հարկը, ուղղակի հարկեր են։ Կառավարությանը և պարոն Պապոյանին եկել եմ պաշտպանեմ պարոն Բագրատյանից»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթում հակադարձեց իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։

Ավետիսյանի խոսքով, նույն հարկման սխեմաներն ամբողջությամբ ուղղակի և անուղղակի հարկերի վրա պետք է կիրառվեն։ Հաշվանցումը, ըստ էության, վերաբերելի է, եթե կա այդպիսի քաղաքականություն, ապա հնարավոր է կիրառել ի սկզբանե, եթե գործ ունենք ուղղակի հարկատեսակի հետ, որը դրվում է այդ գնի վրա կամ հարկվող բազայի վրա, և մեծ հաշվով, ըստ էության , անուղղակի հարկերը վճարում է վերջնական սպառողը։

«Ինչ էլ անունը դնեք՝ ակցիզ, բնապահպանական վճար, ի դեպ, այնպես չէ, որ բոլոր երկրներն ունեն ավելացված արժեքի հարկ, և այդպիսի պարագայում, այո՛, սա խնդիր է։ Ականջալուր եթե լինի կառավարությունը, անընդհատ օրենքներ չի փոխի։ Ըստ էության սկզբունքներից մեկը հետևյալն է՝ կայունության սկզբունքը. ավելի լավ է օրենքը անընդհատ չփոխես, թեկուզ անընդհատ լավ բան ես փոխում, լուծում ես բերում, բայց անընդհատ փոխելով՝ սթրեսի ես ենթարկում բիզնեսը։ Այո, կան խնդիրներ, որոնք ունեն մեթոդաբանական բարդ վերլուծությունների անհրաժեշտություն, բայց սա այդ դեպքը չէ, քանի որ եթե դու սահմանում ես 80 % հարկվող բազայի համար և փոխում ես, իսկ ԱԱՀ-ն չես ուզում դիտարկել հարկվող բազայի մեջ, որպեսզի կրկնություն չլինի, ապա դա վերաբերում է այդ հոդվածի երկրորդ մասին։ Այսպիսի բաները պետք է բացառվեն»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
14:00 Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն

Ձեզ գուցե հետաքրքրի