Արտաքին 4 տարի առաջ - 13:30 18-03-2022

Պուտինը Էրդողանին է ներկայացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինային ներկայացվող պահանջները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ասել, թե հատկապես ինչ պահանջներ է ներկայացնում Ռուսաստանը՝ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։

Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, որն այն փոքրաթիվ պաշտոնյաներից է, որոնք լսել են երկու նախագահների խոսակցությունը, BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ի պահանջները բաժանվում են երկու կատեգորիայի:

Առաջին չորս պահանջները, ըստ Քալինի, այնքան էլ դժվար չէ իրականացնել: Դրանցից գլխավորը Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հռչակումն է և այդ երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ է խոսել այդ մասին։ Դժվարություններ կլինեն կապված երկրորդ կատեգորիայի հետ: Էրդողանի հետ զրույցում Պուտինն ասել է, որ այդ հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար նրա և նախագահ Զելենսկիի դեմ առ դեմ բանակցություններ կպահանջվեն։

Այս հարցերի շուրջ Քալինը չի մանրամասնել՝ ասելով միայն, որ դրանք վերաբերում են Դոնբասի և Ղրիմի կարգավիճակին։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից