Արտաքին 4 տարի առաջ - 20:34 15-03-2022

Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները գնացքով Կիև են մեկնել

Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի կառավարությունների ղեկավարները գնացքով մեկնել են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիհալի հետ։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 15-ին, հաղորդել է CNN-ը։ Գնացքը Լեհաստանից մեկնել է այսօր առավոտյան, հայտնել է Չեխիայի կառավարության ներկայացուցիչը։

«Աշխարհի համար նման շրջադարձային պահերին մեր պարտականությունն է լինել այնտեղ, որտեղ պատմություն է կերտվում: Որովհետև խոսքը ոչ թե մեր, այլ մեր երեխաների ապագայի մասին է, որոնք արժանի են ապրելու բռնակալությունից զերծ աշխարհում»,- մեկնաբանել է Անջեյ Դուդան:

Այցի նպատակն է հաստատել ողջ Եվրամիության անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը և ներկայացնել աջակցության լայն փաթեթ ուկրաինական պետությանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է