Արտաքին 4 տարի առաջ - 21:33 24-02-2022

Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի ֆուտբոլի հավաքականները հրաժարվել են մեկնել Ռուսաստան

Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականները չեն ցանկանում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներն անցկացնել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հաղորդվում է Լեհաստանի ֆուտբոլային միության կայքում։ Հայտարարությունը կազմվել է Շվեդիայի և Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ համատեղ։

Ընդգծվում է, որ համաձայնագրի բոլոր մասնակիցները հրաժարվում են մեկնել Ռուսաստան, ինչպես նաև այնտեղ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել՝ «ռազմական էսկալացիայի» պատճառով։ Ընդգծվում է, որ դա «զգալիորեն նվազեցնում է անվտանգության մակարդակը» թիմերի և պատվիրակությունների համար։

Արդյունքում երեք երկրները սպասում են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ), ինչպես նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) «անհապաղ արձագանքին և փլեյ-օֆֆի հանդիպումների այլընտրանքային տարբերակներ առաջարկելուն»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար