Արտաքին 4 տարի առաջ - 18:17 22-07-2022

Չեխիայի և Լեհաստանի սենատները Թայվանին աջակցող բանաձև են ընդունել

Լեհաստանի Սենատի երկու կոմիտեները, հետևելով Չեխիայի վերին պալատին, Թայվանին աջակցություն հայտնող բանաձև են ընդունել։ Այս մասին հայտնում է Radio Taiwan International-ը։

Նշվում է, որ հուլիսի 22-ին Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեն և առողջապահության հարցերով կոմիտեն կոչ են արել այս երկրի կառավարությանը աջակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մասնակցելու Թայվանի հայտին և ամրապնդել համագործակցությունը կղզու հետ։

Հուլիսի 20-ին Չեխիայի Սենատը ձայների մեծամասնությամբ նույնպես ընդունել է բանաձև՝ հաջակցություն Թայվանի՝ այն անվանելով «միջազգային իրավունքի սուբյեկտ»։ Փաստաթղթում աջակցություն է արտահայտվում կիսահաղորդիչների, խելացի մեքենաշինության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը։ Միևնույն ժամանակ, Չեխիան դեռ պաշտպանում է «մեկ Չինաստան» սկզբունքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը