Ներքին 4 տարի առաջ - 16:48 14-03-2022

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն։

ՀՀ ԱԳՆ կոչվող նիկոլական դուքյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։

Տվյալ հաղորդագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ հայ ժողովրդից թաքուն պահվող ադրբեջանական առաջարկությունների իրական բովանդակության հետ կապված։

Հարցերի մյուս խումբը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին։ Տվյալ մանդատը թողարկվել է 1995 թվականի մարտի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ հունգարական նախագահության ընթացքում։

15 կետից բաղհացած այս մանդատը չի ենթադրում հայ-ադրբեջանական խաղաղության վերացական համաձայնագրի նախապատրաստում։

Այն ծայրից ծայր շաղկապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ։

Կարճ ասած, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեն։

Հիմա իմ հարցերը։

Եթե Նիկոլը դիմել է ՄԽ համանախագահներին, որտե՞ղ է այստեղ Արցախի հարցը։ Կա՞ նման հարց Հայաստանի դիվանագիտական օրակարգում թե՞ չէ։
Եթե կա, կարգավորման ի՞նչ սկզբունքների հիման վրա (Ադրբեջանի փաթեթում բնականաբար չկա ինքնորոշման իրավունքը)։
Եթե չկա, ապա ի՞նչ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առանց Արցախի։»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում