Արտաքին 4 տարի առաջ - 09:06 14-03-2022

Զոհված ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն աշխատում էր Time-ում

Time ամսագիրը հաղորդել է, որ լրագրող և վավերագրող Բրենթ Ռենոն, որը սպանվել է կիրակի օրը Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքում ընթացող մարտերի վայրում, իրենց աշխատակիցն է։

Սկզբնական հաղորդագրություններում Ռենոն նշվում էր որպես New York Times-ի թղթակից. նա նախկինում իրոք համագործակցել է այս թերթի հետ և նրա մոտ այս լրատվամիջոցի ժամկետանց վկայական էր հայտնաբերվել, բայց Իրպեն էր մեկնել Time-ի հանձնարարությամբ։