Արտաքին 4 տարի առաջ - 18:24 11-03-2022

Ուկրաինայում Պուտինը չունի «վերջնական նպատակ». ԱՄՆ հետախուզության ղեկավար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է բանակցել Ուկրաինայի հետ մարտավարական շահի համար, քանի որ չունի պատերազմի «կայուն վերջնական նպատակ»։ Այս մասին մարտի 10-ին Սենատի կոմիտեում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ հետախուզության ղեկավար Ուիլյամ Բերնսը, հաղորդում է ABC News-ը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ նա (Պուտինը) նրանցից է, ովքեր ատում են գործել թուլության դիրքից, զիջել կամ ընդունել սխալները, քիչ հավանական է, որ պատահական բանակցությունները հաջողությամբ կպսակվեն»,- ասել է Բերնսը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարը իր երկրում ստեղծում է «քարոզչական պղպջակ», սակայն ճշմարտությունը չի հաջողվի անվերջ թաքցնել։

Բերնսի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է լրջորեն կենտրոնանա Ռուսաստանի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման վրա՝ ինչպես «կեղծ դրոշի տակ», այնպես էլ ուղղակի։

«Դուք բոլորդ հիանալի գիտեք, որ դա ռուսական ռազմավարության շատ կարևոր մասն է: Նրանք այդ զենքերն օգտագործել են սեփական քաղաքացիների դեմ: Ծայրահեղ դեպքում նրանք խրախուսում էին դրա օգտագործումը Սիրիայում և այլ վայրերում: Ուստի մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան», - նշել է նա:

ԱՄՆ հետախուզության ղեկավարը վստահ է, որ Պուտինը թերագնահատել է Արևմուտքի հնարավոր պատժամիջոցների մասշտաբները, երբ կշռել է Ռուսաստանի տնտեսության վրա դրանց հետևանքները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է