Արտաքին 4 տարի առաջ - 14:59 10-03-2022

Մեծ Բրիտանիան «սև ցուցակում» ներառել է ևս 7 ռուսների. նրանց թվում են Ռոման Աբրամովիչը և Ալեքսեյ Միլլերը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցային ցուցակում են ընդգրկել միլիարդատեր և «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին, «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինին, ձեռնարկատեր Օլեգ Դերիպասկային, «Ռոսիա» բանկի նախագահ Դմիտրի Լեբեդևին, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինին, «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերին և «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարևին, հաղորդվում է երկրի ԱԳՆ կայքում։

Պատժամիջոցների ներքո հայտնված բոլոր անձանց մուտքը Միացյալ Թագավորության տարածք կարգելվի, կսառեցվեն երկրում նրանց ակտիվները։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկրում կան մոտ £15 միլիարդ արժողությամբ ակտիվներ, որոնք պատկանում են վերոնշյալ ռուսներին։

Հստակեցվում է նաև, որ պատժամիջոցների ցանկում ներառված ռուսներին կարգելվի գործարքներ կնքել բրիտանացի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ։ Նշվում է, որ դա կարող է խնդիրներ ստեղծել Աբրամովիչի համար «Չելսիի» վաճառքի դեպքում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը