Արտաքին 4 տարի առաջ - 14:42 03-03-2022

Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 մլն-ի

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ այս պահին Ուկրաինան լքել է մոտ մեկ միլիոն մարդ։ Վերջին երեք օրերին փախստականների թիվը կրկնապատկվել է: Դեռևս երկուշաբթի օրը ՄԱԿ-ը հաղորդել էր կես միլիոն մարդու մասին:

Փախստականների մեծ մասը՝ հարյուր հազարավոր մարդիկ ուղևորվել են Լեհաստան, հաղորդում է ՄԱԿ-ը։ Համեմատության համար. ամբողջ 2015 թվականին Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը լքել է մոտ 1,3 միլիոն մարդ։

ՄԱԿ-ի գործակալության գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ռուս զինվորականներին կոչ է արել դադարեցնել ուկրաինական քաղաքների հրետակոծությունը, որպեսզի հումանիտար առաքելությունները՝ կենսական կարևորությամբ բեռներով, կարողանան հասցնել տուժածներին:

Փորձագետների գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամը 12 միլիոն մարդու կարող է դարձնել անօթևան։

Ձեզ գուցե հետաքրքրի