Ներքին 4 տարի առաջ - 16:10 02-03-2022

1998-ից ԱԺ-ում հաստատվեց իդեոտների, դատարկ դհոլների շերտ, որն իբր այլընտրանք էր գործող իշխանությանը

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշեց․

«Այս պահը ես ինքս համարում եմ խորհրդավոր պահ։ Եթե մենք ընտրում ենք պետության գլուխ, մենք պետք է խոսենք և ընտրվողից և պետությունից։ Ընտրվողի մասին ամեն ինչ ասվեց և շատ ճիշտ ընտրություն է կատարվում, պետության մասին խոսելիս մենք պիտի նաև խոսենք մեր մասին ՝ խորհրդարանի մասին, որովհետև այս ընտրությամբ մենք լուրջ պարտավորություն ենք ստանձնում՝ առավել արդյունավետ աշխատել և անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել պատությանը ։ Ասում են՝ խելոք է նա,ով սովորում է ուրիշների սխալների վրա ․դա թյուրիմացություն է, այսքան ժամանակ դեռ ոչ ոք ուրիշի սխալի վրա չի սովորել , իրականում՝ խելոք է նա, ով չի կրկնում սեփական սխալները , առավել ևս որ անսխալական մարդիկ որպես կանոն չեն լինում։ Մենք՝ որպես խորհրդարան , ժառանգությունն ենք հանրապետության բոլոր խորհրդարանների ,և պարտավոր ենք գիտակցել նախորդ խորհրդարանների բոլոր սխալները ու չկրկնել դրանք»։

Խոսելով խորհրդայիին համակարգից Խաչատրյանը ասաց ․
« կա մի պատրանք, թե իբր խորհրդայն համակարկը կառավարել է կոմունիստական կուսակցությունը,դա կներեք սուտ է, կառավարել է կոմունիստական նոմենկլատուրան , իսկ մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն ու խորհրդարան , որտեղ մարդը ազատ է, ո չի վախենում ազատ արտահայտվել , կախված չէ մյուսի կարծիքից ․ սա վերաբերվում է նաև անդամ և խորհրդարանին , մեր սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորը պետք է քվեարկի հիմնվելով իր խղճին ու համոզմունքներին, Հայաստանում 1997 թ կատարվեց պալատական հեղաշրջում և պետությունը շեղվեց իր որդեգրած զարգացման ուղուց , որովհետև ՀՀՇ-ն ու այն կազմակերպությունները, որ ժողովրդի ձեռքերի վրա բերվեց իշխանության , այդ կուսակցությանը զուգահեռ նորանկախ խորհրդարանում սկսեց ձևավորվել իշխանության կուսակցություն ,որը անուն չուներ գրանցված չէր, ՀՀՇ-ին զուգահեռ իշխում էր այդ չհայտարարված կուսակցությունը, որի առանզքը այն նոմենկլատուրան էր, որը զրկվել էր իշխանությունից և նրանք իրենց վարքն ու բարքը պարտադրեցին խորհրդարանին, ստեղծեց միջավայր, որում հնարավոր եղավ կատարել պալատական հեղափշրջում , և այնպես չէ, որ մենք ապահովագրված ենք դրանից, 2018 թվի հեղափոխությունը այդ նոմենկլատուրայից ազատվելու փորւձն էր՝ ի դեմս ժողովրդի և ՔՊ-Ի»։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ադ նոմենկլատուրայի ներկայացուցիչն էր , ով ժողովրդի վզին փաթաթեց նոմենկլատուրայի ամբողջ վարքն ու բարքը ¸ իսկ շատ մտածող ու բանիմաց երիտասարդներ , ինչպիսին էր նաև Վահագն Խչատուրյանը դուրս մղվեցին կառավարման համակարգից »։


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի