Ավելին 4 տարի առաջ - 19:25 28-02-2022

Իսպանիայում ուկրաինացին խորտակել է Ռոստեխի փոխնախագահի զբոսանավը

Իսպանական հանգստավայրերից մեկում ուկրաինացի նավաստի Տարաս Օստապչուկը խորտակել է Ռոստեխի փոխնախագահ Ալեքսանդր Միխեևի՝ 7 միլիոն դոլար արժողությամբ Lady Andalusia զբոսանավը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, հայտնել է Ultima Hora պարբերականը։
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ Մայորկայի Պորտ Ադրիանո քաղաքում։ Օստապչուկը զայրացել է, երբ հեռուստացույցով ռուսական թևավոր հրթիռ է տեսել, որն ընկել է Կիևում բնակելի շենքի վրա։
Նավի վրա մոտ 10 տարի աշխատած տղամարդը անձնակազմին ափ է ուղարկել, իսկ այնուհետև խորտակել է ՌԴ նախագահի մերձավոր օլիգարխին պատկանող զբոսանավը։
Այսօր ուկրաինացին ներկայացել է դատարան։ Սակայն, երբ նա բացատրել է, թե ինչու է դա արել և ցույց է տվել Կիևի լուսանկարները, դատավորն արդարացրել է նրան։
Նշենք, որ Ռոստեխը զբաղվում է զենքի արտադրությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում