87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 4 տարի առաջ - 10:42 28-02-2022

Հայկական արտադրության նոր սարքը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց վիրատուալ աշխարհ տեղափոխվել և այնտեղ քայլել

Վերականգնողական հատուկ սարքեր ստեղծող առաջին հայկական «ՔայլՏեք» ընկերությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրտուալ իրականությամբ նորարարական «քայլաբեր» սարք է մշակում։
Ընկերությունը պատրաստվում է զինհաշմանդամներին այդ սարքերից հատկացնել։
2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ կինեզիոլոգներ թիմ են կազմում ու սկսում կամավոր կերպով աշխատել հաշմանդամություն ձեռք բերած տղաների հետ: Տարիների աշխատանքի արդյունքում մասնագետները հասականում են, որ Հայաստանը վերականգնողական սարքերի բավարար քանակ չունի և անձամբ նախաձեռնում են դրանց արտադրությունը: Այսպես է ստեղծվում վերականգնողական հատուկ սարքեր ստեղծող առաջին հայկական ընկերությունը՝ «ՔայլՏեք»-ը, որի հիմնադիրն է Դավիթ Արսենյանը։
Վերջիս խոսքով՝ սարքերից յուրաքանչյուրը ստեղծվել է ըստ անհրաժեշտության: Դավիթ Արսենյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող այն անձանց մոտ, ովքեր չեն կարողանում քայլել, զարգանում են 30-ից ավելի հիվանդություններ, որոնց կանխարգելումն անհամեմատ ավելի արդյունավետ է, քան բուժումը: