Արտաքին 4 տարի առաջ - 12:24 25-02-2022

ԵՄ-ն կարգելի ինքնաթիռների և սարքավորումների վաճառքը պատժամիջոցների երկրորդ փաթեթի շրջանակում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների երկրորդ փաթեթը ներառում է ռուսական ավիաընկերություններին բոլոր տիպի ինքնաթիռների ու սարքավորումների վաճառքի արգելք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ԵՄ պատժամիջոցները կազդեն նաև ռուսական բանկային շուկայի և առանցքային պետական ընկերությունների 70%-ի, այդ թվում՝ պաշտպանական հատվածի վրա։ Ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումների թեմայի վերաբերյալ դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներով այնպես անել, որ ռուսաստանցի դիվանագետներն ու գործարարներն այլևս Եվրամիություն «արտոնյալ մուտքի» հնարավորություն չունենան։

Airbus-ի գործարաններ կան եվրոպական մի շարք երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում, իսկ ինքնաթիռների վերջնական հավաքումն իրականացվում է ֆրանսիական Թուլուզում և գերմանական Համբուրգում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը