Արտաքին 4 տարի առաջ - 13:36 23-02-2022

Ամենահարուստ ռուսների կարողությունն այս տարի նվազել է 32 մլրդ դոլարով․ Bloomberg

Bloomberg-ը հայտնել է, որ այս տարի ռուս 23 ամենահարուստ գործարարների կարողությունը նվազել է 32 մլրդ դոլարով, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայում հակամարտության սրման ֆոնին։
Ըստ Billionaires Index-ի՝ 2022 թվականի սկզբից Novatek-ի խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնը կորցրել է 6,2 միլիարդ դոլար, «Լուկօյլի» նախագահ Վագիտ Ալեքպերովը՝ 3,5 միլիարդ դոլար, իսկ տնօրենների խորհրդի անդամ, Novatek-ի և Sibur-ի տնօրեն Գենադի Տիմչենկոյի կարողությունը նվազել է գրեթե մեկ երրորդով։
Նշվում է, որ 23 ամենահարուստ ռուսների կարողությունը նվազել է մինչև 343 մլրդ դոլար, ընդ որում, անցյալ տարվա վերջին նրանց ընդհանուր կարողությունը 375 մլրդ դոլարի չափ էր։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է