Արտաքին 4 տարի առաջ - 16:25 22-02-2022

Ուկրաինան հետ է կանչել Ռուսաստանում ժամանակավոր հավատարմատարին

Կիևը հետ է կանչել Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին՝ խորհրդակցությունների անցկացման համար։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը խորհրդակցությունների անհրաժեշտությունը կապել է «Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից հակաիրավական որոշումների ընդունման հետ՝ Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքներում իր կողմից ստեղծված քվազի-կազմավորումների, այսպես կոչված՝ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» «անկախության» ճանաչման մասին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել էր դիտարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ չի հավատում Մոսկվայի հետ պատերազմի հնարավորությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում