Արտաքին 4 տարի առաջ - 19:27 19-02-2022

Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Ուկրաինայից

Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել լքել Ուկրաինան։ Այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ կայքը։

Ցանկը վարչության առաջարկությամբ թարմացվել է շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին։

«Նախազգուշացում Ուկրաինա ուղևորությունների մասով. կոչ է արվում շտապ հեռանալ երկրից։ Ռազմական բախումներ հնարավոր են ցանկացած պահի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Կիև, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքից, ինճչպես պարզաբանում է Bild տաբլոիդը, անձնակազմը մերժել է թռիչքը։

«Սա վերաբերվում է երկուշաբթի՝ փետրվարի 21-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ բոլոր չվերթներին», - նշել են ավիաընկերությունից։

Միաժամանակ նմանատիպ հանձնարարական է տվել Ավստրիայի ԱԳՆ-ն։

«Նախազգուշացում դեպի Ուկրաինա ուղևորությունների մասին, բացառությամբ արևմտյան շրջանների՝ Լվով, Զաքարպատիա, Իվանո-Ֆրանկիվսկ և Չեռնովցի»,- գործակալությանը հղումով հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նաև Ավստրիական ավիաուղիները կիրակի՝ փետրվարի 20-ից մինչև ամսվա վերջ ժամանակավորապես դադարեցնում են թռիչքները դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։ Արգելքը կտարածվի նաեւ դեպի Օդեսա թռիչքների վրա։

«Այո, մենք նաև դադարեցնում ենք թռիչքները դեպի Կիև և Օդեսա մինչև այս ամսվա վերջը», - պարզաբանել են կազմակերպությունից:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել էր, որ պարզ չէ, թե արդյոք ուկրաինական պատերազմը «որոշված ​​հարց է»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել