Արտաքին 4 տարի առաջ - 12:02 11-02-2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին «անհապաղ հեռանալ Ուկրաինայից»

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում շտապ հեռանալ Ուկրաինայից, քանի որ «երկրում իրավիճակը կարող է շատ արագ փոխվել»։

«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան, պետք է հեռանան հենց հիմա»,- ասել է Բայդենը NBC News-ին տված հարցազրույցում։

«Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»,- ընդգծել է նախագահը` նկատի ունենալով ՌԴ զինված ուժերը։

Բայդենը նաև հաստատել է, որ ոչ մի դեպքում զորք չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ՝ ռուսների ներխուժման դեպքում ամերիկացիներին փրկելու համար։

«Դա համաշխարհային պատերազմ կդառնա, երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում»,- ասել է Բայդենը։

Նա նշել է, որ «եթե Վլադիմիր Պուտինն այնքան հիմար է, որ ներխուժում սկսի, ապա այնքան խելք կունենա, որ չանի գործողություններ, որոնք կարող են բացասաբար ազդել ԱՄՆ քաղաքացիների վրա»։

Բայդենը հավելել է, որ վստահ է, որ ստիպված չի լինի անձամբ ասել այդ մասին ՌԴ նախագահին՝ ընդգծելով. «Նա (Պուտինը) գիտի այդ մասին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում