Արտաքին 4 տարի առաջ - 18:17 18-02-2022

ԼՈՒԿՕՅԼ-ը «Շահ Դենիզ» նախագծում իր բաժնեմասը ավելացրել է՝ հասցնելով 19,99%-ի

Ռուսական ԼՈՒԿՕՅԼ նավթային ընկերությունը մալայզիական Petronas-ի հետ կնքել է «Շահ Դենիզ» գազային նախագծի բաժնեմասերի 9,99%-ը գնելու վերաբերյալ գործարք։ Գործարքի արդյունքում ԼՈՒԿՕՅԼ-ը նախագծում իր բաժնեմասը ավելացրել է՝ 10%-ից հասցնելով 19,99%-ի:

Նախագծի մյուս մասնակիցներն են՝ BP-ը (29.99%, օպերատոր), TPAO-ն՝ 19%, SOCAR-ը՝ 14.35%, NICO-ն՝ 10%, և SGC-ը՝ 6.67%:

Ինչպես գրում է Interfax-ը, ԼՈՒԿՕՅԼ-ը ի սկզբանե պայմանավորվել էր Petronas-ի հետ «Շահ Դենիզ»-ում իր 15,5% բաժնեմասը 2,25 մլրդ դոլարով գնելու շուրջ, ինչը նախագծում նրա բաժնեմասը կհասցներ 25,5%-ի: Սակայն Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) Petronas-ի հայտարարությունից հետո ձեռք է բերել 4,35%, ուստի ԼՈՒԿՕՅԼ-ը գնել է ընդամենը 9,99% (1,45 մլրդ դոլարով):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում