Ներքին 4 տարի առաջ - 08:57 04-06-2022

Բերման են ենթարկել ընկերոջս՝ նրան հասցնելով գանգուղեղային վնասվածք․ Լևոն Քոչարյան

Այսօրվա ոստիկանական կազմկերպված սադրանքի, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Sergey Asaturov-ին` հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա հավելում է․ «Այնուհետև ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել: Սերգեյը, ով արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի: Եթե սրանց թվում է, թե նման ստորություններով կարող են կոտրել մեզ, չարաչար սխալվում են:
Միություն, պայքար, հաղթանակ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը