Մամուլ 4 տարի առաջ - 07:57 18-02-2022

Ալեն Սիմոնյանի խորհրդականը՝ ԿԲ խորհրդի անդամ․ Հրապարակ

Կադրային քաղաքականությունն այս իշխանությունների աքիլեսյան գարշապարն է՝ կա՛մ անփորձ ու անտեղյակ անձանց են նշանակում, կա՛մ՝ մերձավորներին, մանկության ընկերներին ու համադասարանցիներին, որոնք կարճ ժամանակ հետո հայտնվում են սկանդալների մեջ, բոց-հարցազրույցներ տալիս, խայտառակում իրենց ու իրենց նշանակողներին։ Այս մասին փետրվարի 18-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։Նրանցից ավելի խելացիներն աշխատում են քիչ շփվել լրագրողների հետ եւ առանձնապես աչքի չընկնել։ Այս մասին փետրվարի 18-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Լեւոն Սահակյանի թեկնածությունը։Լեւոն Սահակյանը տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում