Արտաքին 4 տարի առաջ - 10:30 17-02-2022

Գիտնականները զգուշացրել են քնի բարելավման համար օգտագործվող մելատոնինի չարաշահման վտանգների մասին

Վերջին տաս տարիների ընթացքում մելատոնինի ժողովրդականությունը կրկնապատկվել է՝ չնայած այս հորմոնի չարաշահման հետ կապված առողջությանը սպառնացող վտանգներին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով գիտական հետազոտությունների տվյալներին։

Եթե մելատոնինը անվտանգ է կարճաժամկետ օգտագործման համար՝ կապված ժամային գոտիների փոփոխության, հերթափոխային աշխատանքի կամ անքնության հետ, ապա դրա երկարատև օգտագործումը կարող է վնասակար լինել:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ քնաբերները կարող են մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը և կրճատել կյանքի ընդհանուր տևողությունը»,- ասում է Հարվարդի բժշկական դպրոցի սոմնոլոգ, դոկտոր Ռեբեկա Ռոբինսը:

Ռոբինսը նաև նշել է, որ հետազոտողները հաճախ այլ հորմոններ են հայտնաբերել մելատոնինի հաբերի մեջ, մասնավորապես՝ սերոտոնին, որի օգտագործումը առանց բժշկի նշանակման նույնիսկ փոքր քանակության դեպքում խիստ վտանգավոր է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի