Ներքին 4 տարի առաջ - 12:26 20-10-2021

ՀՀ-ն կմիանա «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը կնքվել է 1970 թվականին, որին ներկա դրությամբ միացել է 50 երկիր, այդ թվում են նաեւ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները:

Համաձայնագրի նպատակն է ապահովել միջազգային փոխադրումների ընթացքում արագ փչացող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի որակը, բարելավել միջպետական համագործակցությունը արագ փչացող սննդամթերքի փոխադրումների գործընթացում, ինչպես նաեւ զարգացնել միջազգային առեւտուրը: Սահմանվում են շուտ փչացող բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները եւ փոխադրման պայմանները, ինչպես նաեւ դրանց փոխադրման համար նախատեսված սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Ակնկալվում է, որ համաձայնագրին միանալը կդյուրացնի արագ փչացող բեռների փոխադրման գործընթացը, իսկ հայկական բեռնափոխադրող կազմակերպությունները Հայաստանի տարածքում հնարավորություն կստանան իրականացնել արագ փչացող բեռներ փոխադրող սարքավորումների համապատասխանության ստուգման գործընթացը եւ ստանալ համապատասխան նմուշի հավաստագիր:

Փաստաթղթին միանալը կնպաստի հանրապետությունում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը եւ արտահանումների ծավալների մեծացմանը:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկումը նախատեսվում է իրականացնել խորհրդարանի՝ նոյեմբերի 16-ին գումարվելիք հերթական նիստերի ընթացքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը