Ներքին 4 տարի առաջ - 23:41 15-02-2022

Աշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիևի հետ մասնակցեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված մի տխմարագույն բանավեճի, որն ի ցույց դրեց աշխարհին, թե ինչ խեղկատակ է ներկայացնում հայ ժողովրդին արտաքին աշխարհում և Արցախյան բանակցություններում։

Աշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր և դեռ չգիտեր, որ այդ թերուս դուրսպրծուկի պատճառով ընդամենը 9 ամսից զոհաբերելու է 5 000 զավակ և Արցախի 75%-ը։

Այդ խայտառակ բանավեճը հերիք չէր և նա մյունխենյան գարեջրի ազդեցության տակ ծնեց և հրապարակեց մեկ այլ տխմարություն՝ Արցախի հարցի կարգավորման «Մյունխենյան սկզբունքներ», որոնք հռչակվեցին բանակցային նոր բովանդակություն և ապտակ դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար և էլ ավելի մոտեցրեցին պատերազմը։

Ես դա զգում էի, տեսնում էի, կանխատեսում էի, կոչ անելով այդ ժամանակ գնալ արտահերթ ընտրությունների և փրկել Արցախն ու տղերքին…

Ավաղ…»

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում