Արտաքին 4 տարի առաջ - 12:26 15-02-2022

Զելենսկին փետրվարի 16-ը հայտարարել է Ուկրաինայի միասնության օր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է քաղաքացիներին. նա փետրվարի 16-ը Միասնության օր է հռչակել։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է, հայտարարել է նախագահը։

«Այդ օրը մենք կկախենք ազգային դրոշները, կկապենք կապույտ-դեղին ժապավեններ և ամբողջ աշխարհին ցույց կտանք մեր միասնությունը»,- ասվում է Զելենսկիի ուղերձում։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում գերմանական Spiegel-ը, գրել էին, որ ենթադրաբար Ռուսաստանն Ուկրաինայի վրա կհարձակվի հենց փետրվարի 16-ն։

«Մենք հակադրվելու բան ունենք, ունենք հիանալի բանակ, մեր տղաները մարտական ​​եզակի փորձ ունեն և ժամանակակից զին տեխնիկա, սա արդեն շատ ավելի ուժեղ բանակ է, քան ութ տարի առաջ էր»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան հետ կբերի Դոնբասն ու Ղրիմը բացառապես դիվանագիտական ​​ուղիներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում