Արտաքին 4 տարի առաջ - 19:32 13-02-2022

SkyUp ավիաընկերությունը հայտարարել է տոմսերի վաճառքի դադարեցման մասին

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը՝ ինքնաթիռների ապահովագրության հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին կիրակի՝ փետրվարի 13-ին, հաղորդվում է նրա կայքում։ Ըստ կայքի տեղեկատվության՝ աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները փետրվարի 12-ին հայտնել են ուկրաինական ավիափոխադրողներին այն մասին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը: Նման որոշումը պայմանավորված է մարտական գործողություններ սկսվելու բարձր ռիսկերով։
«Համապատասխանաբար, օդանավերի սեփականատերերը՝ լիզինատուները, պահանջում են օդանավերի շուտափույթ վերադարձը ԵՄ տարածք։ SkyUp PQ0902-ի Ֆունշալ-Կիև չվերթը լիզինգատուի պահանջների հետ կապված ստիպված էր վայրէջք կատարել Ուկրաինայի սահմաններից դուրս։ Մեզ հաջողվել է պայմանավորվել Քիշնևում (Մոլդովա) վայրէջք կատարելու և 175 ուղևորի Կիև տեղափոխելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնում են, որ այժմ օդանավերի վերադարձի մասին համանման պահանջներ են ստացվում այլ լիզինգատուներից: Իրավիճակը քննարկվում է պետական մակարդակով, որպեսզի ավիաընկերությունները հնարավորություն ունենան շարունակել թռիչքներն Ուկրաինա, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը շտապ հանդիպում է անցկացնում, որտեղ պլանավորվում է մշակել որոշումներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը