Ավելին 4 տարի առաջ - 10:02 13-02-2022

Գիտնականները մոլորակ են հայտնաբերել, որտեղ կարող է կյանք լինել. այն պտտվում է «Սպիտակ թզուկի» շուրջը

Բրիտանացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են նոր մոլորակ, որտեղ տեսականորեն կարող է կյանք գոյություն ունենալ, քանի որ այն գտնվում է այսպես կոչված «բնակելի գոտում», այսինքն՝ դրա վրա ստեղծված պայմանները կարող են նպաստել հեղուկ վիճակում ջրի գոյությանը։

Բրիտանական թագավորական աստղագիտական ​​ընկերության թռուցիկում հրապարակված հետազոտության համաձայն՝ մոլորակը հայտնաբերվել է «Սպիտակ թզուկի», այսինքն՝ մարող աստղի մոտ։ Եթե ​​գիտնականների եզրակացությունները հաստատվեն, սա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ հայտնաբերվի բնակելի պայմաններ ունեցող երկնային մարմին, որը գտնվում է այս տիպի աստղի ուղեծրում։ Բնակելի գոտում գտնվող մոլորակը, որի մասին խոսում են գիտնականները, գտնվում է Երկրից 117 լուսատարի հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ այն 60 անգամ ավելի մոտ է իր աստղին՝ համեմատած Երկրից Արեգակ հեռավորության հետ։ Այնուամենայնիվ, բրիտանացի աստղագետները դեռևս ուղղակի ապացույցներ չունեն այս երկնային մարմնի գոյության մասին: Նրանք պետք է հիմնվեն 65 լուսատարի հեռավորությամբ այլ օբյեկտների տեղաշարժերի մասին տեղեկատվության վրա, որոնք գտնվում են բնակելի գոտում։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ