Ներքին 2 տարի առաջ - 22:25 01-02-2024

Արարատի մարզում՝ «Մոլորակ» ռեստորանի հարևանությամբ, բախվել են Mitsubishi-ն ու Toyota-ն․ կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցում՝ «Մոլորակ» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Mitsubishi Grandis և Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Toyota-ն էլ անցել է բաժանարար գոտու հատվածը և հայտնվել կանաչ «գազոն»-ում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Toyota-ի վարորդն է, ում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը