Արտաքին 4 տարի առաջ - 18:18 10-02-2022

Թուրքիայում որոշել են քաղաքացիների ոսկին ներդնել բանկային համակարգում

Ոսկին, որը պահվում է թուրքական տնային տնտեսություններում, կվերածվի ազգային արժույթի և կներդրվի երկրի բանկային համակարգում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, փոխանցում է Financial Times-ը։

Քաղաքական գործիչը հաշվարկել է, որ թուրքական տնային տնտեսություններում պահվող ոսկու 10%-ը գնահատվում է 250 մլրդ դոլար: Այն պետք է վերածվի տեղական լիրայի։

«Այս միջոցների օգնությամբ մենք ներքնակի տակից ոսկին կուղղենք բանկային համակարգ, որը գնահատվում է մոտ 5000 տոննա: Որոշակի մասը կաջակցի Կենտրոնական բանկի պահանջմունքներին արտարժույթով»,- նշել է Նեբաթին։

Նախարարի խոսքով, այս սխեմայում կներգրավվեն 30 հազար ոսկերչական խանութներ, իսկ հինգ վերամշակող գործարան ստացված ոսկյա զարդերը կվերածեն ձուլակտորների, ապա դրանք կհայտնվեն Կենտրոնական բանկի պահուստում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում