Արտաքին 4 տարի առաջ - 21:17 21-06-2022

ԵՄ-ն կարող է ոսկին ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթում

ԵՄ մի քանի երկրներ առաջարկում են մշակել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Նոր սահմանափակումները կարող են ազդել ոսկու վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Եվրամիության առաջնորդների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-24-ը Բրյուսելում։ Դիվանագետների կարծիքով, ԵՄ 27 երկրների մոտ մեկ երրորդը (հիմնականում Եվրոպայի հյուսիսային և արևելյան երկրները) ցանկանում է, որ Եվրահանձնաժողովը սկսի պատժամիջոցների յոթերորդ փաթեթի մշակումը: Միաժամանակ Գերմանիան և Նիդեռլանդներն առաջարկում են կենտրոնանալ առկա միջոցների կիրառման վրա։

Ներկայումս շարունակվում են աշխատանքները՝ բացահայտելու ոլորտները, որոնք կարող են ենթարկվել պատժամիջոցների: Դրանց թվում է ոսկին։ Պատժամիջոցների հաջորդ փաթեթում ոսկին ընդգրկելու առաջարկ է արել Դանիան, ասել է Եվրամիությունում Դանիայի դեսպանի ներկայացուցիչը։ Reuters-ի աղբյուրի հաղորդմամբ, Եվրահանձնաժողովն իսկապես դիտարկում է ոսկու նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, սակայն դեռ պարզ չէ՝ դա կլինի արտահանման, ներմուծման, թե երկուսի սահմանափակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում