Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:43 10-02-2022

Ժիրինովսկին չի կարողանում ինքնուրույն շնչել. Znak

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարք, հաղորդում է Znak.com-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ բժիշկները քաղաքական գործչին անջատել են ռնգային խողովակից, քանի որ նա այլևս չի կարողացել ինքնուրույն շնչել։

«Վիճակն առայժմ չի բարելավվում, երեկ կարողանում էր շնչել, այսօր (ինքնուրույն) չի կարողանում»,- հայտարարել է աղբյուրներից մեկը։

Ինչպես նշում է Znak.com-ը, Ժիրինովսկուն անմիջապես չեն միացրել թոքերի արհեստական օդափոխման սարք, քանի որ բժիշկները մտավախություն ունեին, որ հետագայում չի ստացվի հանել սարքը:

Ժիրինովսկու հոսպիտալացման մասին տեղեկությունը հայտնվել է փետրվարի 9-ին։ Տարբեր լրատվամիջոցների տեղեկություններով՝ քաղաքական գործիչը ծանր վիճակում է՝ երկկողմանի թոքաբորբով։ Ժիրինովսկու թոքերի ախտահարվածության գնահատականները տատանվում են 30%-ից մինչև 75%: Միաժամանակ կուսակցությունը պնդում է, որ քաղաքական գործիչն իրեն նորմալ է զգում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է