Ներքին 4 տարի առաջ - 17:15 08-02-2022

Դիվերսիոն խմբի ներթափանցում չի եղել. ՊՆ-ն հերքում է Սոթքի վերաբերյալ լուրերը

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասացին ՊՆ-ից։

«Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ ինչպես հիմա, այնպես էլ կեսօրին հանքավայրում իրավիճակը հանգիստ է եղել։

«Աշխատանքներն ընթանում են իրենց հունով»,- ասել է Գրիգորյանը` հավելելով, որ որևէ աշխատակից, բնականաբար, չի տարհանվել։

Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ դեռ չի կարողացել ճշտել` որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով` ավելի շատ «սուտ աղմուկ» է եղել։

«Գուցե ինչ-որ թեթևակի բան է եղել ու կանխվել է, բայց հիմա չեմ կարող ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել լուրը։ Սոթքի հանքի աշխատակիցներին տարհանել են` աշխատողներն են ասել»,- ասել է Ավետյանը։

«Հրապարակը» քիչ առաջ գրել էր, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Թերթին այդ մասին տեղեկացրել էին հանքի աշխատակիցները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում