Ներքին 4 տարի առաջ - 20:24 20-09-2022

Ե՛վ դիվերսիոն խմբերի մասին լուրերը, և՛ ռումբերի մասին ահազանգերը պետւթյան կազմաքանդման նպատակ ունեն․ քաղաքագետ

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղեկություններ են տարածվում դիվերսատների առկայության մասին։ Այս տեղեկությունների տարածումը հաջորդեց սեպտեմբերի 16-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությանը, թե Հայաստանի տարածքում դիվերսիոն 1-2 խմբեր են ներթափանցել։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Oragir.news-ի հետ զրույցում հարցին, թե որքանով տարածված այս տեղեկությունները ու դրանց հաջորդած խուճապային տրամադրությունները կարող են հետևանք լինել Ալեն Սիմոնյանի հայտարարության, պատասխանեց․ «Այ ձեր հոգուն մատաղ, Ալեն Սիմոնյանն է հայտարարել, որ երկու դիվերսիոն խումբ է մտել մեր տարածք, նա էլ մեր երկրի երկրորդ պաշտոնյան է, եթե նման բան է ասել, ուրեմն ինքն էլ պիտի ձեր հարցերին պատասխանի։ Երեք օր է անցել, պիտի ասի՝ բռնել են, չեն բռնել»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը միանշանակ վստահ է, որ սա մեկն է այն գործիքներից, որ այսօրվա կառավարությունը կիրառում է մեր պետության կազմաքանդման համար։

«Ընդհանրապես, Փաշինյանի հետպատերազմյան կառավարությունը երկիրը տանում է կազմաքանդման։ Եվ այո, ես չեմ բացառում, որ սա ևս մեկ հակահայկական գործողություն է․ ադրբեջանական երկու դիվերսիոն խմբերի մասին հայտարարում է ԱԺ նախագահը, իսկ ԱԱԾ-ն, որ Նիկոլ Փաշինյանին մամլո ծառայություններ է մատուցում, զարմանալիորեն չի հայտնաբերում նրանց, լուրեր են տարածվում, հերքվում և այլն»։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ ոչ միայն դիվերսիոն խմբերի մասին լուրերը, այլև տարբեր կառույցներում, այգիներում ու եկեղեցիներում ռումբերի տեղադրման մասին ահազանգերն այդ նույն՝ ազգակործան նպատակին են ծառայում։ Ըստ նրա՝ սա ավելին է, քան ուղղակի խուճապ տարածելը կամ պայմանագրի գաղափարին համակերպվելը։

«Արդեն Փաշինյանը ոչ մեկին չի էլ նախապատրաստում, ինքն արդեն ասել է, որ պատրաստ է դավաճանական պայմանագիր ստորագրել, նա իբրև թե պատահաբար Խորհրդային Հայաստանի չափը նշեց՝ դրանով ցույց տալով, որ հրաժարվում է Արցախից, որ պատրաստվում է «անկլավները» տալ, բուն ՀՀ-ի տարածքները տալ․․․ Ինքն իր գեղական ոճով, ցինիկաբար հայտարարեց, որ ստորագրելու է։ Իհարկե, հետո, երբ իր հախուռն ելույթները, փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, նրան ստիպեցին հրաժարվել իր խոսքերից։ Բայց ինքն իր բունկերից էլ չհերքեց, որ պայմանագիր է ստորագրելու»։

Դիտարկմանը, թե փաստորեն, իշխանությունը հանրությանը պատրաստելու խնդիր առանձնապես չունի, ուրեմն վախ չունի հանրային զայրույթից, Համբարյանն արձագանքեց․ «Որքան ես հասկանում եմ, իրեն պաշտպանող ուժերը որոշ չափով վերահսկում են նաև ընդդիմադիր ուժերին, քանի որ նախատեսում են որոշակի պահի միասնաբար գործել՝ թուրքերին հանձնելով նոր տարածքներ, մեր երկիրը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում