Ավելին 4 տարի առաջ - 19:29 08-02-2022

Այս եզակի բույսը կարող է պայքարել անգամ թերսնման դեմ

Իսպանացի տնտեսագետ Սանտյագո Նինյոն կանխատեսում է մսի և ձկան գների աճ ամբողջ աշխարհում։ Բայց ի՞նչ ենք ուտելու այդ ժամանակ։ Պատասխանը կայանում է իսպանական գյուղական սուպերմթերքի մեջ, որն ավելի ու ավելի թրենդային է դառնում։ Դա մորինգան է:

Այս բույսի հայրենիքը Հնդկաստանն է և ներկայումս Առողջապահության նախարարության կողմից այն համարվում է սննդային հավելում: La Ventana պարբերականը խոսել է Սալվադոր Ռոդրիգեսի հետ, որը վեց տարի շարունակ աճեցնում էր այն իր Moringa Spain ընկերության համար:

Ի՞նչ է մորինգան:

Սալվադորը բացատրում է, որ «այս բույսը պարունակում է 90 օգտակար նյութեր, այդ թվում՝ 46 հակաօքսիդանտներ և գրեթե բոլոր անփոխարինելի ամինաթթուները», և որ աճեցման մակարդակում այն ​​բավականին արդյունավետ է, քանի որ «օրական աճում է երեքից չորս սանտիմետր»։

Սանտյագո Նինյոն նշել է, որ արտադրանքը համեմատաբար էժան է և պարունակում է բազմաթիվ սննդանյութեր։

Իհարկե, քանի որ դա շատ խտացված մթերք է, նշում է Սալվադորը, «խորհուրդ է տրվում չընդունել օրական երեք գրամից ավել մորինգայի փոշի»։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այս թփի տերևներից թուրմեր ստեղծելու ուղղությամբ։

Պարենի միջազգային միությունը հարավում Մորինգայի տերևներն օգտագործում է թերսնման դեմ պայքարի ծրագերերում:

Բացի այն, որ սննդարար է, Մորինգան անփոխարինելի դեղամիջոց է նաև մաշկային հիվանդությունների, գերճնշման, շաքարախտի, հոդացավերի, սակավարյունության, ատամնացավի ու ճարպակալման դեմ: Կիրառվում է նաև մաշկի խնամքի ու կոսմետիկ միջոցների մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․