Ավելին 4 տարի առաջ - 14:27 06-02-2022

Ճաղատ մարդկանց մազերի փոխպատվաստումը սկսել են փորձարկել մկների վրա

Կենսաբան և dNovo բժշկական ստարտափի հիմնադիր Էռնեստո Լուժանն ասում է, որ իր ընկերությունը հաջողությամբ փոխպատվաստել է գենետիկորեն ձևափոխված ցողունային բջիջները մկների մեջ: Նա նշել է, որ սովորել է, թե ինչպես կարելի է նորմալ մաշկի բջիջներից ստեղծել այնպիսի բջիջներ, որոնք կարող են մազերի ֆոլիկուլներ ստեղծել։

Գիտնականի խոսքով՝ այս կերպ հնարավոր կլինի բուժել «մազաթափության հիմնական պատճառը»։ Մարդիկ ծնվում են որոշակի քանակությամբ ֆոլիկուլային բջիջներով, երբ նրանք անհետանան, մազերը երբեք չեն աճի:

Ճիշտ է, դեռ մեծ թվով ուսումնասիրություններ պետք է կատարվեն, որպեսզի իսկապես անցնենք բուժմանը։

Այս ոլորտում առանցքային առաջընթացը տեղի է ունեցել 2000-ականներին, երբ ճապոնացի գիտնականները գտել են մի պարզ բանաձև, որը կարող էր ցանկացած տեսակի հյուսվածք վերածել ցողունային բջիջների: Հետազոտողները հասկացել են, որ ապագայում նրանք կարող են արտադրել անսահմանափակ թվով գրեթե ցանկացած տեսակի բջիջ: Օրինակ, նյարդային կամ սրտի մկանների բջիջներ:

Այնուամենայնիվ, գործնականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Առայժմ գիտնականներին հաջողվել է ցույց տալ միայն ցանցաթաղանթի փոխպատվաստում կույր մարդկանց և բուժել 1-ին տիպի շաքարախտով հիվանդ տղամարդուն՝ օգտագործելով ծրագրավորված բետա բջիջները:

Փոփոխված բջիջները մկների և խոզերի փոխպատվաստման փորձերն իրականացվում են մի քանի այլ ընկերությունների կողմից: Նրանց ներկայացուցիչները կարծում են, որ հետազոտությունը կոմերցիոն առումով չափազանց մեծ ժողովրդականություն է վայելելու։ Երկրագնդի ամբողջ արական բնակչության մոտ կեսը տառապում է ճաղատությամբ։ Իսկ ոմանք սկսում են կորցնել մազերը 20 տարեկանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․