Արտաքին 4 տարի առաջ - 23:21 05-02-2022

Հայտնի է դարձել «Օմիկրոնով» վարակված Էրդողանի առողջական վիճակի մասին

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը, որ վարակվել են «Օմիկրոն» կորոնավիրուսով, լավ են։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավարը։

Քոջան նշել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է իր աշխատանքը, քանի որ Էրդողանի և նրա կնոջ մոտ հիվանդության ծանր ախտանիշներ չկան։

Yeni Akıt թերթը հայտնում է, որ «Պարոն նախագահ» հեշթեգը, որում մարդիկ ցանկանում են, որ Թուրքիայի նախագահն առողջանա, թուրքական Twitter սեգմենտում առաջին տեղն է զբաղեցրել այն բանից հետո, երբ թեստը պարզել է, որ Էրդողանը վարակված է կորոնավիրուսով։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ինքն ու իր կինը՝ Էմինեն վարակվել են կորոնավիրուսային վարակի «Օմիկրոն» շտամով։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը և իր կինը տառապում են կորոնավիրուսի նոր տարբերակով թեթև վարակվածությամբ, և հոսպիտալացում չի պահանջվում։

Անցյալ տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ էր տվել Էրդողանին վերապատվաստել ռուսական Sputnik V-ի կողմից։ Ի պատասխան՝ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ արդեն ստացել է իր երրորդ դեղաչափը կորոնավիրուսի դեմ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է